.jpg)
Հերոսներին հիշում ենք առիթից առիթ. Մոնթեի ծննդյան օրն է վաղը
Վաղը` նոյեմբերի 25-ին Մոնթե Մելքոնյանի ծննդյան օրն է, նա կդառնար 55 տարեկան: Այսօր զորավարի մասին հիշողություններով լրագրողների հետ կիսվեցին մարտական ընկերները` Վահե Շահմուրադյանը, Հովսեփ Հակոբյանը, հետախույզ Վովա Վարդանովը:
Հովսեփ Հակոբյանը նշեց, որ Մոնթեին բնութագրելը շատ դժվար է` ժամանակ է պետք գնահատելու, հասկանելու համար: «Մոնթեի ամենամեծ հատկանիշը մեծագույն ազնվությունը և իր գործի, հաղթանակի նկատմամբ մեծ հավատը»: Մոնթեի ամենամեծ գործը նա համարում է ոչնչից հզոր բանակ ստեղծելը: Նրա խոսքով, Մոնթե հասկացավ, որ ջոկատային կռիվներով պատերազմ չեն հաղթի, և հարց դրվեց կանոնավոր բանակ ստեղծելու վերաբերյալ:
Վ. Վարդանով իր հերթին ցավով նկատեց, որ հերոսներին հիշում ենք առիթից առիթ, հավելելով, որ գալիս է Հաղթանակի այգուց, որտեղ «անմար կրակը մարած է. նույնկերպ վերաբերում ենք մեր հերոսներին»:
Մոնթեի մահվան դրվագին անդրադառնալով` Հովսեփ Հակոբյանը նշեց, որ «բարդ հարց է և հարյուր տոկսով այսօր ոչ ոք չունի պատասխան, պատերազմը պատերազմը էր, թուրքը թուրք էր և ամեն մեկն իր կասկածներն ունի ու ամեն մեկն իր ձևով է մեկնաբանում: Երբ զոհվում է շատ մեծ զորավար, միշտ էլ մեղավորություն ունենք, որ նրան չպահպանեցիքն, չհասկացան, որ պետք է պահպանեինք»: