.jpg)
Նադալը կմասնակցի Դոհայի մրցաշարին
Իսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալը 2012 թ. դեկտեմբերի 31-ից մինչև 2013 թ. հունվարի 6-ը կմասնակցի ATP-ի Qatar WxxonMobil Open մրցաշարին, որը կկայանա Դոհայում: Իսպանացուց բացի, այս մրցաշարին կմասնակցեն նաև Նադալի հայրենակից Դավիդ Ֆերրերը, ֆրանսիացի թենիսիստներ Գայել Մոնֆիսն ու Ռիշար Գասկեն: Այս մասին տեղեկացնում է Gotennis.ru-ն:
Նադալն Ուիմբլդոնի մրցաշարից հետո կորտ դուրս չի եկել, ուստի հետաքրքիր է, թե ինչպիսին կլինեն նրա մրցելույթները: Դավիդ Ֆերրերն անցկացրել է հիանալի մրցաշրջան` նվաճելով մի շարք տիտղոսներ, այդ թվում` հաղթել է Փարիզի «Մաստերս» շարքի մրցաշարում: Գայել Մոնֆիսը երկրպագուների սիրելին է, իսկ Ռիշար Գասկեն այս մրցաշարին կմասնակցի երկարատև դադարից հետո:
Հավելենք, որ մրցանակային ֆոնդը կազմում է 1,054,720 դոլար: Հաղթողը կվաստակի 175,000 դոլար, ինչպես նաև 250 վարկանշային միավոր: