Պակիստանում մզկիթի մոտ ռումբի պայթյունի հետևանքով 5 մարդ է զոհվել
24/11/2012 14:37

Պակիստանում մզկիթի մոտ ռումբի պայթյունի հետևանքով 5 մարդ է զոհվել

Պակիստանի արևմուտքում գտնվող Դերա-Իսմայիլ-Խան քաղաքի շիական մզկիթի մոտ տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է առնվազն 5 մարդ, վիրավորվել է` 17-ը:

«Ռոսբալտ.ռուի» փոխանցմամբ` ռումբը տեղադրված է եղել աղբամանի մեջ: Պայթյունը որոտացել է այն ժամանակ, երբ այդ մասով անցել են շիաները:

Պայթյունի հետևանքով տուժել է 4 երեխա. վիրավորներին հասցրել են շրջանային հիվանդանոց:

 

Պակիստանում մզկիթի մոտ ռումբի պայթյունի հետևանքով 5 մարդ է զոհվել