Պաղեստինի կոչը ՄԱԿ-ին`  դատապարտել Իսրայելի գործողությունները
24/11/2012 14:52

Պաղեստինի կոչը ՄԱԿ-ին` դատապարտել Իսրայելի գործողությունները

ՄԱԿ-ում Պաղեստինի ազգային ինքնավարության մշտական ներկայացուցիչ Ռիյադ Մանսուրը նամակ է հղել Անվտանգության խորհրդին` մեղադրելով Իսրայելին նոյեմբերի 21-ի հրադադարի պայմանավորվածությունը խախտելու համար:

«Ռեգնում» գործակալության փոխանցմամբ` իր նամակում պաշտոնյան գրել է, որ Իսրայելի կողմից կազմակերպված հրաձգությունը կրակի դադարեցման մասին համաձայնագրի կոպիտ խախտում է, և կոչ է արել ՄԱԿ-ին դատապարտել Իսրայելի գործողությունները:

Նշվում է, որ այս պահին Եգիպտոսում ընթանում են Իսրայելի և Պաղեստինի միջև կրակի դադարեցման նոր բանակցություններ:
 

Պաղեստինի կոչը ՄԱԿ-ին` դատապարտել Իսրայելի գործողությունները