ՌԴ Պետդուման ընդունել է 2013 թ-ի պետական բյուջեն
24/11/2012 15:20

ՌԴ Պետդուման ընդունել է 2013 թ-ի պետական բյուջեն

3-րդ` վերջին ընթերցմամբ, ՌԴ Պետդուման ընդունել է 2013 թ.-ի պետական բյուջեն և հաստատել հիմնական ֆինանսական փաստաթղթի ցուցանիշները` 2014 և 2015 թթ.-ի համար:

«Վեստիի» փոխանցմամբ` 2013 թ.-ի բյուջեով ծախսերը 500 միլիարդ ռուբլով կգերազանցեն եկամուտները:

Նշվում է, որ բյուջեի դեֆիցիտը գնալով պետք է նվազի:

Առաջին անգամ բյուջեյում նավթային գները հաշվարկել են ոչ թե կանխատեսվող գներով, այլ մի քանի տարվա կտրվածքով` միջին միտումների հաշվարկով:
 

ՌԴ Պետդուման ընդունել է 2013 թ-ի պետական բյուջեն