Ս. Սարգսյանն այսօր  «Այբ» կրթահամալիրում էր
24/11/2012 14:09

Ս. Սարգսյանն այսօր «Այբ» կրթահամալիրում էր

Այսօր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մասնակցեց «Այբ» ավագ դպրոցի նոր մասնաշենքի բացման արարողությանը: ՀՀ նախագահը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ուղեկցությամբ, շրջեց կրթահամալիրի նոր մասանաշենքում, ծանոթացավ իրականացված աշխատանքներին:

Այնուհետ, երկրի ղեկավարը ներկա գտնվեց «Այբ» կրթական ավանի տարածքում կառուցվելիք «Սրբոց թարգմանչաց» եկեղեցու հուշաքարի օծման արարողությանը:

«Այբ» դպրոցի հոգաբարձուների խորհրդի նախագահ Տեր Մեսրոպ քահանա Արամյանը հայտնեց, որ. «Մենք փորձում ենք ՀՀ-ում հաստատել նոր կրթական մշակույթ` 21-րդ դարի չափանիշներին համապատասխան»: Կրթահամալաիրում, նրա խոսքերով, ստեղծվել է կրթական այնպիսի միջավայր, որ այստեղ սովորողները կլինեն ապագայի կերտողները և այդ նոր մշակույթի կրողները:

Նշենք, որ «Այբ» ավագ դպրոցը նախատեսված է 216 աշակերտի համար: Այս պահին դպրոցում ուսանում է 148 աշակերտ: Նրանք սովորում են մասնագիտական տարբեր ուղղություններով` մաթեմատիկա, տնտեսագիտություն, հումանիտար կրթություն:

«Այբ» ավագ դպրոցում այսօր դասավանդում է 53 ուսուցիչ, մասնագետներ` Հայաստանից, Ֆրանսիայից, ԱՄՆ-ից, Շվեդիայից և Ռուսաստանից:

«Սրբոց թարգմանչաց» եկեղեցու շինարարությունը սկսվելու է հաջորդ տարվա գարնանը: Այն պատկանելու է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին և ծառայելու է ինչպես «Այբ» կրթական ավանին, այնպես էլ` ողջ համայնքին:
 

Ս. Սարգսյանն այսօր «Այբ» կրթահամալիրում էր