.jpg)
«Փուչիկների գործով» դատապարտյալին այցելել են տուժածները
Սերոբ Բոզոյանը 3-4 օր է` հիվանդանացում է, սակայն դեռևս չի վիրահատվել: Aysor.am-ի թղթակցին այս մասին հայտնեց նրա պաշտպան Կարեն Մանուչարյանը:
Նրա կարծիքով, դրա պատճառը դեռևս իրականացվող հետազոտություններ են, իսկ վիրահատությունը կլինի հավանաբար հաջորդ շաբաթ:
Փաստաբանի հավաստմամբ` հիվանդանոցում գտնվող Սերոբ Բոզոյանին օրերս այցելել են գործով տուժողների մի խումբ, ովքեր գումար են տարել նրան:
«Նրա վիճակը շատ վատ է, անընդհատ արյունահոսում է, և ես մտահոգություն ունեմ, որ անգամ որոշման բողոքարկմանը նա չի կարողանա մասնակցել»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ մեղադրական եզրակացության համաձայն` Սերոբ Բոզոյանը, 2012թ. մայիսի 4-ին, իմանալով, որ սեղմված բնական մեթանը այրվող և պայթյունավտանգ գազ է հանդիսանում, Երևան քաղաքի Լեոյի փողոցի 60 տանը թողարկել, ապա իրացրել է սպառողների կյանքի և առողջության անվտանգության պահանջներին չհամապատասխանող ապրանքներ` 7000 փուչիկներ, որը հանձնել է պատվիրատուներին, և դրա հետևանքով, նույն օրը 228 մարդկանց անզգուշությամբ պատճառվել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատապարտվեց մեկ տարի ազատազրկման, զրկվելով կենցաղային ապրանքեր արտադրելու իրավունքից երկու տարով: