Ոստիկանության և ցուցարարների միջև բախումներ`Թայլանդում
24/11/2012 16:04

Ոստիկանության և ցուցարարների միջև բախումներ`Թայլանդում

Թայլանդի մայրաքաղաք Բանգոկում ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել հակակառավարական ցույցի մասնակիցներին ցրելու համար:

«Ինտեռֆաքս» գործակալության փոխանցմամբ` ոստիկանության ներկայացուցիչները հայտարարել են, որ դիմել են այդ քայլին, քանի որ ցուցարարները կոտրել են արգելապատնեշները:

Անկարգությունների հետևանքով ձերբակալվել է մոտ 100 ցուցարար, 17 մարդ վիրավորվել է` այդ թվում ցուցարարներ և ոստիկաններ:

Դա առաջին ցույցն էր, որ կազմակերպվել է Բանգոկում` վարչապետ Յինգլակ Չինավատի դեմ:
 

Ոստիկանության և ցուցարարների միջև բախումներ`Թայլանդում