Ազատ է արձակվել ՌԴ-ում Չինաստանի լրտեսը
24/11/2012 14:21

Ազատ է արձակվել ՌԴ-ում Չինաստանի լրտեսը

Այսօր առավոտյան ազատվել է ՌԴ-ում Չինաստանի լրտեսը լինելու համար դատապարտված ֆիզիկոս Վալենտին Դանիլովը, գրում է Վեստին (vesti.ru):

Աղբյուրի փոխանցմամբ, մինչև նշանակված ժամկետի ավարտը դեռ կար 3 տարի 2 ամիս, սակայն դատարանի որոշմամբ նա ազատություն է ստացել:

Ըստ աղբյուրի, վաղը`նոյեմբերի 25-ին նա կլքի Կրասնոյարսկը և կմեկնի հայրենի Նովոսիբիրսկ, որտեղ էլ տվյալ պահին բնակվում է նրա կինը:

Կրասնոյարսկում Ջերմային ֆիզիկայի կենտրոնի տնօրենը մեղադրվում էր այն բանի համար, որ չինական կողմի պատվերով պատրաստում էր ստենդ, Երկրի արհեստական արբանկայների վրա ազդեցության փորձարկման համար:

Թեև Դանիլովի հայտանգործությունների անվանումից գաղտնի բառը հանվել էր դատից 8 տարի առաջ , սակայն դատարանը նրան մեղավոր ճանաչեց լրտեսության մեջ, իսկ չինական կազմակերպությունը` իրենցից խարդախությամբ 466 հազար ռուբլի ստանալու մեջ:

2004 թ. նա դատապարտվել էր 14 տարվա ազատազրկման և պատիժը պետք է կրեր խիստ ռեժիմի կալանավայրում: Հետո նրա ազատազրկման ժամկետը կրճատվել է 1 տարով:
 

Ազատ է արձակվել ՌԴ-ում Չինաստանի լրտեսը