.jpg)
Առաջիկա օրերին` թաց ձյուն և անձրև
Նոյեմբերի 24-ից 26-ը հանրապետության տարածքում կդիտվի խիստ փոփոխական եղանակ: Նոյեմբերի 24-ին` հարավ-արևելյան շրջաններում օրվա 2րդ կեսին, նոյեմբերի 25-26-ին` շրջանների գերակշիռ մասում պարբերաբար հնարավոր են թույլ տեղումներ` լեռներում ձյուն, նախալեռներում ու հովիտներում` թաց ձյուն և անձրև: Այս մասին տեղեկացնում է Meteo-tv կայքը:
Տեղումներն առավել հավանական են արևելյան շրջաններում, ինտենսիվ կամ մեծ քանակությամբ չեն լինի: Կենտրոնական մասում` Արագածոտնի նախալեռներում ու Արարատյան դաշտում, կդիտվի մեծ մասամբ արևային եղանակ: Հնարավոր է մառախուղ, լեռներում և լեռնանցքներում` քամի մինչև 15մ/վրկ:
Նոյեմբերի լույս 25-ի և 26-ի գիշերներն առանձին վայրերում սպասվում է օդի ջերմաստիճանի նվազում 2-3 աստիճանով: Նոյեմբերի 25-ի և 26-ի ցերեկներն օդի ջերմաստիճանը արևելյան շրջաններում մի փոքր կբարձրանա:
Երևանում նոյեմբերի 24-25-ին կանխատեսվում է փոփոխական ամպամածություն, էական տեղումներ չեն սպասվում, 26-ին կդիտվի մեծ մասամբ արևային եղանակ, ուշ երեկոյան հնարավոր են տեղումներ, տեղ-տեղ հնարավոր է մառախուղ: Այս գիշեր +2+4, ցերեկը +9+11, երեկոյան +5+7: