.jpg)
72 տարի առաջ այս օրը հիմնադրվել է Երևանի Կենդանաբանական այգին
Երևանի կենդանաբանական այգին 72 տարեկան է: Այն հիմանդրվել է 1940 թ.-ի նոյմեբերի 24-ին: Այստեղ պահվում է շուրջ 183 տեսակի կենդանի, անհետացումից փրկվել ու բազմացվում են հայկական բնաշխարհին բնորոշ կենդանիներ ու թռչուններ՝ շերտավոր բորենի, բեզոարյան այծ, վայրի խոզեր, լեռնային կաքավներ, հայկական լեռնատափաստանային վահանագլուխ իժ և այլ սողուններ, ձկներ:
Այգում պահպանվող տեսակներից 34-ը գրանցված են Բնության պահպանության միջազգային, իսկ 50-ը՝ ՀՀ Կարմիր գրքերում:
Առաջին կենդանաբանական այգին հիմնվել է Եգիպտոսում դեռևս մեր թվականությունից 1500 տարի առաջ: Եվրոպայում կենդանաբանական այգիներ են հիմնվել XVIII դարի կեսերից սկսած` Վիեննայում (1752 թ-ին), Մադրիդում (1774 թ-ին), Փարիզում (1793 թ-ին), Լոնդոնում (1828 թ-ին), Ամստերդամում (1838 թ-ին), Բեռլինում (1844 թ-ին), Բուդապեշտում (1866 թ-ին) և այլուր:
Աշխարհի լավագույն կենդանաբանական այգիներում (օրինակ՝ Բեռլինի, Նյու Յորքի, Լոնդոնի, Ամստերդամի, Պրահայի) ստեղծվել է բնական պայմաններին նմանվող միջավայր՝ կենդանիների անազատությունը հնարավորինս մեղմելու համար: