«ԱՄՆ-ն չպետք է հանդուրժի ագրեսիայի որևէ դրսևորում ԼՂ նկատմամբ»
05/12/2012 12:53

«ԱՄՆ-ն չպետք է հանդուրժի ագրեսիայի որևէ դրսևորում ԼՂ նկատմամբ»

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Օտարերկրյա հատկացումների հանձնաժողովի անդամ Ադամ Շիֆը կոչ է արել Սենատին և իր հանձնաժողովի գործընկերներին դադարեցնել Ադրբեջանին տրամադրվող ռազմական օգնությունը: Այս մասին տեղեկացնում է «Ամերիկայի հայկական համագումարի» պաշտոնական կայքը:

Ադամ Շիֆը նման կոչով մի քանի նամակ է հղել սենատորներ Պատրիկ Լիհիին և Լինդսի Գրեհամին, ինչպես նաև Ներկայացուցիչների պալատի անդամներ Քեյ Գրենջերին և Նիտա Լոուիին.

«Սառնարյուն մարդասպան Սաֆարովին հերոսացնելով` Ադրբեջանն իրականացրել է արդարադատության ամենասարսափելի սխալը: Ուստի, պարզից էլ պարզ է, որ այն բոլոր ներդրումները, որ մենք արել ենք Ադրբեջանի զինված ուժերում, իրականում անիմաստ էր։ Միացյալ Նահանգներն այլևս չպետք է հանդուրժի ագրեսիայի որևէ դրսևորում Հայաստանի կամ Լեռնային Ղարաբաղի նկատմամբ։ Իսկ նախագահ Ալիևի՝ ատելությամբ լցված գործողություններն էլ խաթարում են միջազգային հանրության բոլոր ջանքերը տարածաշրջանում առկա խնդրին խաղաղ կարագվորելու համար»,- նշել է Շիֆը:

«Ադրբեջանը պետք է հատուցի իր գործողությունների համար: Բաքուն շատ է կարևորում Վաշինգտոնից ստացվող օգնությունը, սակայն ոչ թե այն պատճառով, որ գումարի կարիք ունի, այլ որովհետև դա խորհրդանշում է ԱՄՆ-ի հետ մտերիմ հարաբերությունները։ Բայց դադարեցնելով Ադրբեջանին տրամադրվող ռազմական օգնությունը՝ ԱՄՆ-ն իր նողկանքը կարտահայտի Սաֆարովի գործի հետ կապված՝ միևնույն ժամանակ հիշեցնելով Ալիևին, որ ԱՄՆ-ն չի հանդուրժի ագրեսիայի որևէ դրսևորում Հայաստանի և ԼՂ-ի նկատմամբ»,- նշել է Ադամ Շիֆը: 

«ԱՄՆ-ն չպետք է հանդուրժի ագրեսիայի որևէ դրսևորում ԼՂ նկատմամբ»