Առաջարկություն. Պետք է ստեղծել բնական հուշարձանների կարմիր գիրք
05/12/2012 11:38

Առաջարկություն. Պետք է ստեղծել բնական հուշարձանների կարմիր գիրք

 

Հայաստանը զբոսաշրջիկներին գրավում է իր եկեղեցիներով, սակայն և’ Հայաստանը, և’ Արցախը հարուստ են բնական հուշարձաններով, որոնք մեծ հետաքրքրություն են ներկայացնում օտարերկրացիների համար: Այսօր տուրիզմի ոլորտում բնական հուշարձանների կարևորության մասին խոսեց երկրաբանական գիտությունների թեկնածու Հայկ Մելիք-Ադամյանը:

Նա նաև նշեց, որ և’ խորհրդային շրջանում, և’ այժմ տուրիստական ուղեցույցներում շատ անհավասարաչափ է ներկայացված Հայաստանը, սակայն երկիրը թանգարան է բաց երկնքի տակ նաև երկրաբանական տեսակետից, որը ներկայացված չէ:

Բանախոսն այն կարծիքին է, որ գովազդը թույլ է, նաև անդրադառնալով Գառնու քարերի սիմֆոնիային, նշեց, որ ողջ Ուկրաինայի տարածքում միայն մեկ տեղ կա սյունաձև բազալտե անջատումներ, որոնք պահպանվում են ինչպես սրբության սրբոց, իսկ Հայաստանում բարձիթողի վիճակում է:

Հ. Մելիք-Ադամյանի խոսքով, Տավուշի մարզում սյունաձև անջատումների մի քանի տարատեսակներ կան, որոնց տարիքը մոտ 100-150մլն է:

«Էկոլոգիական երթուղիները պետք է համալրել դասական երթուղիներով»,- շեշտեց նա, հավելելով, որ իրազեկության բարձրացման համար պետք է ստեղծել Հայաստանի անկենդան հուշարձանների Կարմիր գիրք:

 

Առաջարկություն. Պետք է ստեղծել բնական հուշարձանների կարմիր գիրք