ՀՖՖ գործկոմի հերթական նիստում
05/12/2012 19:02

ՀՖՖ գործկոմի հերթական նիստում

Դեկտեմբերի 5-ին տեղի ունեցավ ՀՖՖ գործկոմի հերթական նիստը` ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի նախագահությամբ: 

Ինչպես տեղեկացնում է ՀՖՖ մամուլի քարտուղարությունը, օրակարգում ընդգրկված հարցերի թվում էին ՀՖՖ ակումբների միջև 2012-2013 թթ. պրոֆեսիոնալ ֆուտբոլի մրցումների անցկացման կանոնակարգում փոփոխություններ կատարելու, ՀՖՖ Արտոնագրման համակարգի հաշվետվության հաստատման, ՀՖՖ Կարգապահական կանոնակարգում փոփոխություններ կատարելու, ՀՖՖ Արտոնագրման մարմինների կոմիտեների կազմերի հաստատման հարցերը, ինչպես նաեւ «Համերաշխության վճար» դրամաշնորհի բաշխման հարցը:

Օրակարգային հարցերի քննարկման արդյունքում ՀՖՖ գործադիր մարմինը հաստատեց ՀՖՖ ակումբների միջև 2012-2013 թթ. պրոֆեսիոնալ ֆուտբոլի մրցումների անցկացման կանոնակարգում առաջարկված փոփոխությունները, ՀՖՖ Արտոնագրման համակարգի հաշվետվությունը, ՀՖՖ Կարգապահական կանոնակարգում առաջարկվող փոփոխությունները, ՀՖՖ Արտոնագրման մարմինների կոմիտեների կազմերը: Ինչպես նաև որոշում կայացվեց հավասարաչափ բաշխել «Համերաշխության վճար» դրամաշնորհի գումարը Հայաստանի Բարձրագույն խմբի ութ մասնակից ակումբներին:

ՀՖՖ գործկոմի հերթական նիստում