Ստեփանակերտի ջրամատակարարման խնդիրները ուշադրության կենտրոնում
05/12/2012 20:20

Ստեփանակերտի ջրամատակարարման խնդիրները ուշադրության կենտրոնում

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը այսօր հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն` նվիրված Ստեփանակերտ քաղաքի ջրամատակարարման հիմնախնդրին: Այս մասին հայտնել է Արցախի նախագահի մամուլի ծառայությունը:

Խորհրդակցությանը, որին ներկա էին ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի ներկայացուցիչները, քննարկվել են մայրաքաղաքի ջրամատակարարման համակարգի արդիականացման, այդ թվում` մաքրման կայանների շահագործման, ջրի որակի հսկողության հետ կապված հարցեր:

Կարևորելով ջրային համակարգի կենսական նշանակությունը Ստեփանակերտի կյանքում` Բակո Սահակյանն ընդգծել է իրականացվող աշխատանքների բարձր որակի և անվտանգության պահպանման, ինչպես նաև այդ ոլորտում Հայաստանի համապատասխան կառույցների հետ սերտ համագործակցության անհրաժեշտությունը:

Խորհրդակցությանը մասնակցում էին փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը, պաշտոնատար այլ անձինք:
 

Ստեփանակերտի ջրամատակարարման խնդիրները ուշադրության կենտրոնում