Բոնուչչի. «Շախտյորն» ու «Յուվենթուսը» ոչ-ոքի՞ կխաղան. ծիծաղելի է»
05/12/2012 19:31

Բոնուչչի. «Շախտյորն» ու «Յուվենթուսը» ոչ-ոքի՞ կխաղան. ծիծաղելի է»

 Թուրինի «Յուվենթուսի» պաշտպան Լեոնարդո Բոնուչչին հայտարարել է, որ «Շախտյորի» հետ Չեմպիոնների լիգայի այսօրվա խաղում իր թիմը գործելու է միայն հանուն հաղթանակի:

Դոնեցկյան թիմն արդեն ապահովել է ելքը փլեյ-օֆֆ, իսկ թուրինցիներին ոչ-ոքին էլ կբավարարի` մրցաշարից «Չելսիին» դուրս թողնելու համար:

«Շախտյորն» ու «Յուվենթուսը» ոչ-ոքի՞ կխաղան. ծիծաղելի է: «Յուվենթուսը» մեծ ակումբ է, որը միշտ խաղում է հաղթանակի համար: «Շախտյորից» նույնպես չի կարելի նվերներ սպասել: Ես հասկանում եմ, թե ինչու են «Չելսիի» ֆանատները վախենում այս մրցաշարից դուրս մնալուց, բայց նրանք պետք է մտածեն միայն իրենց թիմի մասին»,- ասել է Բոնուչչին:

Բոնուչչի. «Շախտյորն» ու «Յուվենթուսը» ոչ-ոքի՞ կխաղան. ծիծաղելի է»