Դել Պիերոն վնասվածք է ստացել
05/12/2012 19:40

Դել Պիերոն վնասվածք է ստացել

«Յուվենթուսի» լեգենդ Ալեսանդրո դել Պիերոն վնասել է ազդրը` «Սիդնեյի» կազմում մասնակցելով «Մելբուռնի» հետ խաղին:

Բարեբախտաբար, վնասվածքն այնքան էլ լուրջ չէ, սակայն դել Պիերոն ստիպված կլինի բաց թողնել մի քանի հանդիպում:

«Ես կաջակցեմ իմ խաղընկերներին: Վստահ եմ, որ կշարունակենք առաջ գնալ ինչպես մարզումների, այնպես էլ խաղերի ժամանակ»,- դել Պիերոյի խոսքերը մեջբերել է «Football Italia»-ն:

Նշենք, որ ներկա պահին «Սիդնեյը» վերջին տեղն է զբաղեցնում ուժեղագույնների մրցաշարում:

Դել Պիերոն վնասվածք է ստացել