ՀՀ ֆինանսների նախարարությունը 2011թ.-ին տրամադրել է 518 700 կտրոն
05/12/2012 18:50

ՀՀ ֆինանսների նախարարությունը 2011թ.-ին տրամադրել է 518 700 կտրոն

ՀՀ ֆինանսների նախարարությունը հերքում է ՀՀ առևտրային բանկերի կողմից քաղաքացիներին տեխնիկական զննման կտրոններ չտրամադրելու մասին տեղեկությունները: Այս մասին հայտնել է ՀՀ ֆինանսների նախարարության մամուլի ծառայությունը:

ՀՀ ֆինանսների նախարարությունը ՀՀ առևտրային բանկերին 2011 թ.-ից առ այսօր տրամադրել է ընդհանուր թվով 518 700 կտրոններ:

Համաձայն ՀՀ բանկերի ասոցիացիայի կողմից ՀՀ ֆինանսների նախարարությանը տրամադրած տվյալների՝ բոլոր բանկերում առկա են բավարար քանակությամբ կտրոններ, մասնավորապես 04.12.2012 թվականի դրությամբ 2013 թվականի տեխնիկական զննման կտրոնների մնացորդը կազմում է 7789 հատ, 2014 թվականի տեխզննման կտրոններինը՝ 35003 հատ:
 

ՀՀ ֆինանսների նախարարությունը 2011թ.-ին տրամադրել է 518 700 կտրոն