Մեծ ծաղկեփունջ` ՀՀԿ-ական պատգամավորի համար
05/12/2012 09:52

Մեծ ծաղկեփունջ` ՀՀԿ-ական պատգամավորի համար

«Երեկ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը ծաղիկներով մտավ դահլիճ: Աժ աշխատակազմի աշխատակիցը, մեծ ծաղկեփունջն առած, ուղեկցում էր նրան: Աբրահամյանը չնստեց իր տեղում, սպասեց ներքևում, բոլորը, շունչները պահած, փորձում էին հասկանալ, թե ինչ է կատարվում: Շարքերի միջից առանձնացավ ՀՀԿ պատգամավոր Արփինե Հովհաննիսյանը, նա նստած տեղից իջավ դեպի Հովիկ Աբրահամյանը, աստիճանների վրա նրան բռնեց Նաիրա Զոհրաբյանը և համբուրեց ՀՀԿ պատգամավորին: Բոլորը հասկացան, որ Արփինեի ծննդյան օրն է: Հովիկ Աբրահամյանը ծաղիկները նվիրեց հոբելյարին, շնորհավորեց, նստեց իր տեղում, և նիստն սկսվեց»,- գրել է «Հրապարակ»-ը: 

Մեծ ծաղկեփունջ` ՀՀԿ-ական պատգամավորի համար