Կրկիչը խուսափում է «Բարսելոնից»
05/12/2012 17:59

Կրկիչը խուսափում է «Բարսելոնից»

Չեմպիոնների լիգայի խմբային փուլում «Միլանը» գրավեց 2-րդ տեղը և, բնականաբար, փլեյ-օֆֆում ուժերը կչափի խմբերում առաջին տեղը գրաված թիմերից մեկի հետ: Իտալական թիմի հարձակվող Բոյան Կրկիչը խոսել է այն մասին, թե որ ակումբի հետ չէր ցանկանա հանդիպել հաջորդ փուլում:

«Փլեյ-օֆֆում չէի ցանկանա հանդիպել «Բարսելոնի» հետ: Մյուս բոլոր ակումբներն ինձ համար հավասար են: Թեև Չեմպիոնների լիգայում, առավել ևս` փլեյ-օֆֆում թույլ թիմեր չկան, այնուամենայնիվ, կատալոնյան ակումբը մեկ քայլ առաջ է մյուսներից»,- նշել է Կրկիչը, ով իր առաջին քայլերը կատարել է «Նոու Կամպում»:

Կրկիչը խուսափում է «Բարսելոնից»