.jpg)
Լ. Զուրաբյանը հանրահավաք-երթին անակնկալներ չխոստացավ
Դեկտեմբերի 10-ին Հայ ազգային կոնգրեսն Ազատության հրապարակում կանցկացնի իր ավանդական հանրահավաք-երթը:
Հանրահավաք-երթը նվիրված է Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրվան: Այս մասին Aysor.am-ի թղթակցին ասաց ՀԱԿ համակարգող, ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը:
Հարցին, թե հնարավո՞ր է` հանրահավաքին քաղաքական հարցեր ևս քննարկվեն կամ լինեն ինչ-որ անակնկալ հայտարարություններ, Լ. Զուրաբյանը նշեց, որ որևէ սահմանափակում չկա, «չեմ կարող անակնկալներ խոստանալ»:
Նշենք, որ ՀԱԿ ավանդական հանրահավաք-երթը տեղի կունենա դեկտեմբերի 10-ին՝ ժամը 13:00-ին: