.jpg)
Լի Սինիի պատվիրակությունը ժամանել է Երևան
ՉԺՀ գերագույն ժողովրդական դատախազության պատվիրակությանը` միջազգային համագործակցության վարչության պետի տեղակալ տիկին Լի Սինի գլխավորությամբ Երևան է ժամանել` մասնակցելու հանցավոր նպատակներով ինտերնետն օգտագործելու դեմ հիմնախնդիրներին վերաբերող քննարկումներին: Այս մասին հայտնում են ՀՀ դատախազության լրատվական բաժնից:
Աղբյուրի փոխանցմամբ, պատվիրակությունը չինացի գործընկերների հետ ՀՀ գլխավոր դատախազության կազմակերպած կլոր սեղանը տեղի է ունեցել «Դատախազության դպրոցում», որին մասնակցել են ոչ միայն դատախազության, այլև` ոստիկանության ներկայացուցիչները: Քննարկվել են նաեւ կիբերհանցագործությունների դեմ պայքարում իրավապահ մարմինների գործողությունների համակարգման հարցում դատախազության դերին վերաբերող հարցեր, ինչպես նաև` կոնկրետ քրեական գործերով:
Հիշեցնենք, որ ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը և ՉԺՀ գլխավոր դատախազ Ցաո Ձյանմինը 2012թ. հունիսի 11-ին՝ Երևանում, ստորագրել էին «2012-2013թթ. ընթացքում ՀՀ գլխավոր դատախազության և ՉԺՀ գլխավոր դատախազության միջև համագործակցության» ծրագիր, որի շրջանակներում նախատեսված է համատեղ կազմակերպել քննարկումներ` տարբեր հանցատեսակների դեմ պայքարի առանձնահատկությունների վերաբերյալ: