.jpg)
«Ռեալը» չի հետաքրքրում Լյովին
Գերմանիայի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Յոահիմ Լյովին չի հետաքրքրում աշխատանքը Մադրիդի «Ռեալում», եթե ամռանը գլխավոր մարզչի պաշտոնից հեռանա պորտուգալացի մասնագետ Ժոզե Մոուրինյոն:
Ինչպես տեղեկացնում է «Bild»-ը, գերմանացի մասնագետը կենտրոնացած է ազգային հավաքականի վրա և ցանկանում է հնարավորինս երկար աշխատել այդ պաշտոնում:
Հիշեցնենք, որ իսպանական ԶԼՄ-ների տեղեկությունների համաձայն` հենց Լյովն է համարվում Մոուրինյոյի հավանական փոխարինող: