Վաղը`«Լավագույն ուսուցիչ» մրցանակաբաշխությունը Մայր Աթոռում
05/12/2012 18:25

Վաղը`«Լավագույն ուսուցիչ» մրցանակաբաշխությունը Մայր Աթոռում

Վաղը ժամը 14:00-ին Մայր Աթոռ Ս. Էջմիածնում տեղի կունենա Մայր Աթոռի և ՀՀ Կրթության ու գիտության նախարարության համագործակցության շրջանակներում իրականացվող «Լավագույն ուսուցիչ» ամենամյա հանրապետական մրցույթի 2012 թվականի հաղթողների մրցանակաբաշխության հանդիսությունը: Այս մասին հայտնում է Մայր Աթոռ Ս.Էջմիածնի տեղեկատվական համակարգը:

Մրցույթին մասնակցել են «Հայոց Եկեղեցու պատմություն», «Հայոց պատմություն», «Հայոց լեզու և գրականություն» «Բնագիտություն» (ֆիզիկա, քիմիա, կենսաբանություն) առարկաների ուսուցիչներ, ինչպես նաև տարրական դպրոցների դասվարներ:

 

Վաղը`«Լավագույն ուսուցիչ» մրցանակաբաշխությունը Մայր Աթոռում