Թիվ 1 ընտրատարածքում ֆարս և թատրոն՝ ոչ ընտրություններ
05/12/2012 12:46

Թիվ 1 ընտրատարածքում ֆարս և թատրոն՝ ոչ ընտրություններ

«Այս ընտրությունները ֆարս էր և թատրոն, և ցավում եմ, որ այս թատրոնին մասնակցել է մեր ժողովրդի մի հատվածը՝ մարդկանց բերում էին տաքսիներով, գազելներով, որոնց դիմավորում էին հաստավիզ անձնավորություններ և ուղեկցում էին դեպի ընտրատեղամաս»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադառնալով թիվ 1 ընտրատարածքում կայացած ԱԺ ընտրություններին՝ ասաց «Ժառանգություն» կուսակցության վարչության անդամ Սուսաննա Մուրադյանը:

«Ես արձանագրել եմ բազմաթիվ խախտումներ այս ընտրատարածքում և ինձ չեն տրամադրել արձանագրությունների մատյանը»,-ասաց Մուրադյանը:

 

Ըստ նրա, թիվ 1 ընտրատարածքում մարդկանց դրսում և ներսում պարտադրում էին ընտրել իրենց մրցակից թեկնածուին և նշեց, թե չի պատկերացնում, թե այսպիսի ընտրություններով ուր է հասնելու այս երկիրը:
 

Թիվ 1 ընտրատարածքում ֆարս և թատրոն՝ ոչ ընտրություններ