ՌԴ-Թուրքիայի միջև համաձայնության եզրեր չգտնվեցին
05/12/2012 15:30

ՌԴ-Թուրքիայի միջև համաձայնության եզրեր չգտնվեցին

«Մեծ հաշվով, կարելի է ասել, որ Պուտինի այցը պայամանվորված էր երկու երկրների միջև առկա հագուցային խնդիրներով` աշխարհաքաղաաքական, ռազմաքաղաքական, ռազմաօդային խնդիրներով, ինչպես նաև` Սիրիայում ընթացող զարգացումներով, սակայն այն չնպաստեց կողմերի միջև համաձայնության եզրեր գտնելուն, համենայն դեպս, ներկա պահին»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցելությանը Թուրքիա` ասաց թուրքագետ Լևոն Հովսեփյանը: 

Լ. Հովսեփյանի խոսքով` ռուս-թուրքական հարաբերությունները պայմանավորված են առևտրատնտեսական հարաբերություններով, որոնք որոշում են էներգետիկայի ոլորտում փոխադարձ շահը: «Երկու երկրները փորձում են առավելագույնս օգտվել միմյանցից, և զերծ մնացել հարաբերությունների սրացումից, և ձեռք բերվածը հարցականի տակ չդնել: Ռուսաստանի համար Թուրքիան մի նոր կարևոր գործընկեր է, իսկ Թուրքիայի համար Ռուսաստանը ոչ միայն էներգետիկ անվտանգության խնդրի ապահովման տեսանկյունից, այլև արևմուտքի հետ հարաբերությունները բալանասավորելու, և այլընտրանքային գործընկեր պահելու խնդիրն է ապահովում: Ներկայումս ռուս-թուրքական հարաբերությունները կառուցված են մաքսիմալ օգտապաշտապան և մինիմալ հեռատեսական սկզբունքի վրա»,- ասաց նա: 

Լ. Հովսեփյանի հավաստմամբ` բավական է` ռազմաքաղաքական որոշ իրադարաձությունների հետևանքով իրավիճակը սրվի, և Ռուսաստան-Թուրքիա հարաբերությունները կարող են տեղափոխվել անթաքույց հակամարտության փուլ:

 

ՌԴ-Թուրքիայի միջև համաձայնության եզրեր չգտնվեցին