«Սասունցի Դավիթն» ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում
05/12/2012 16:57

«Սասունցի Դավիթն» ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում

«Սասնա ծռեր» էպոսի «Սասունցի Դավիթ» ճյուղն ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ցուցակում: Այս մասին  Aysor.am-ի թղթակցին հայտնեցին ՀՀ մշակույթի նախարարության լրատվական բաժնից: Աղբյուրի փոխանցմամբ` որոշումն ընդունվել է քիչ առաջ ու հավելյալ տեղեկատվությունը կհրապարակվի քիչ անց, իսկ նիստին մասնակցում է նաև ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Արև Սամուելյանը:

Հիշեցնենք, որ «Ռոյթերսի» փոխանցմամբ, ՅՈւՆԵՍԿՕ-ի մշակութային գործակալությունը քննարկում էր նաև այդ ցանկում ներառել վենեսուելական «Դևերի պարը»  էպոսը:

Ընտրությունը կսկսվի դեկտեմբերի 3-ին և կշարունակվի մինչև դեկտեմբերի 7-ը, և յուրաքանչյուր օր կհայտարարվեն ընտրվածների անուններ: Հեղինակավոր ցանկում ընդգրկվել հավակնում են նաև 51 թեկնածուներ, որոնք այս կամ ան ոլորտում ներկայացնում են իրենց ավանդույթները:

«Սասունցի Դավիթն» ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում