.jpg)
Ստրամաչոնի. «Սնեյդերի վերաբերյալ որոշումը ես եմ կայացնում»
«Ինտերի» գլխավոր մարզիչ Անդրեա Ստրամաչոնին հերքել է այն տեղեկատվությունը, որ ակումբի ղեկավարությունն է Ուեսլի Սնեյդերին զրկել խաղադաշտ մտնելու հնարավորությունից:
«Կարծում էի` արդեն բոլորին բացատրել եմ Սնեյդերի հետ կապված իրավիճակը,- նշել է Ստրամաչոնին:- Կրկնում եմ, միայն ես եմ որոշում, թե որ ֆուտբոլիստները պետք է մտնեն խաղադաշտ: Այդ հարցը իմ վերահսկողության տակ է: Ուստի այն բանի համար` արդյոք Սնեյդերը դուրս կգա՞ խաղադաշտ, թե՞ ոչ, միայն ես եմ պատասխանատվություն կրում:
Ուեսլին իրեն լավ է զգում և մարզվում է թիմակիցների հետ: Խնդրում եմ, այլևս մի հարցրեք ինձ այդ մասին»: