Երևանի քաղաքապետը կմասնակցի Լիոնի Լույսերի տոնի միջոցառումներին
05/12/2012 10:21

Երևանի քաղաքապետը կմասնակցի Լիոնի Լույսերի տոնի միջոցառումներին

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորած պատվիրակությունը Լիոնի քաղաքապետ Ժերար Կոլլոմբի հրավերով դեկտեմբերի 5-9-ը Ֆրանսիայի Հանրապետության Լիոն քաղաքում կմասնակցի Լույսերի տոնի շրջանակում կազմակերպված միջոցառումներին: Հայտնում են քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Այցի ընթացքում նախատեսված են հանդիպումներ Լիոնի քաղաքապետ Ժերար Կոլլոմբի, ֆրանսահայ համայնքի ներկայացուցիչների հետ: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը կմասնակցի նաև «Լիոն Լույսի փառատոն ֆորումի» շրջանակում անցկացվող գիտաժողովներին։

Հանդիպումների ընթացքում կքննարկվեն երկկողմ և բազմակողմ համագործակցության, ինչպես նաև 2013 թվականին Վալանս քաղաքում կայանալիք հայ–ֆրանսիական 2-րդ ապակենտրոնացված համագործակցության համաժողովին առնչվող հարցեր:

Երևանի քաղաքապետը կմասնակցի Լիոնի Լույսերի տոնի միջոցառումներին