.jpg)
Հեղինակային երեկո` նվիրված Տիգրան Մանսուրյանին
Այսօր Կամերային երաժշտության տանը տեղի կունենա կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի հեղինակային երեկոն: «Տիգրան Մանսուրյան. հեղինակային համերգ. հայ բանաստեղծների հետ» խորագիրը կրող երեկոյի կազմակերպիչն է Հայաստանի պետական կամերային երգչախումբը:
Երեկոյի ընթացքում կոմպոզիտորի ստեղծագործությունները, հայ բանաստեղծների խոսքերով, ներկայացնելու է Հայաստանի պետական կամերային երգչախումբը (գեղ. ղեկավար և գլխավոր դիրիժոր Ռոբերտ Մլքեյան), մենակատարներն են Տաթևիկ Մովսեսյանը և Իրինա Զաքյանը (սոպրանո), Արթուր Ավանեսովը (դաշնամուր):