Տիգրան Սարգսյանն ընդունել է Վիկտոր Խրիստենկոյին
05/12/2012 15:00

Տիգրան Սարգսյանն ընդունել է Վիկտոր Խրիստենկոյին

Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Վիկտոր Խրիստենկոյի գլխավորած պատվիրակությանը: Կողմերը քննարկել են Հայաստանի և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի միջև համագործակցության հեռանկարներն ու ուղղությունները: Այս մասին տեղեկացնում են կառավարությունից:

Զրուցակիցներն անդրադարձել են տարածաշրջանային ինտեգրացիոն գործընթացներին, այդ թվում Մաքսային միությանը:
Վիկտոր Խրիստենկոն ՀՀ կառավարության ղեկավարին է ներկայացրել Մաքսային միության շրջանակում տեղի ունեցող գործընթացները, ձեռքբերումներն ու արդյունքները, ինչպես նաև իրավապայմանագրային դաշտը:

Տիգրան Սարգսյանն անդրադառնալով Հայաստանի եվրաինտեգրման գործընթացներին նշել է, որ այժմ հաջողությամբ ընթացքի մեջ են Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու ստեղծման բանակցությունները, որոնք մեր երկիրը նախատեսում է ավարտին հասցնել 2013 թվականին: Վարչապետն ընդգծել է, որ Հայաստանը շահագրգռված է ինտեգրացիոն գործընթացներով և դրանք դիտարկում է միմյանց փոխլրացնելու տեսանկյունից: 
 

Տիգրան Սարգսյանն ընդունել է Վիկտոր Խրիստենկոյին