Հրապարակվել է Հայաստանում  կոռուպցիայի ընկալման ցուցիչը
05/12/2012 16:40

Հրապարակվել է Հայաստանում կոռուպցիայի ընկալման ցուցիչը

Կոռուպցիայի ընկալման ցուցանիշով Հայաստանը 174 երկրների ցանկում 105-րդ տեղում է. կոռուպցիայի ընկալման ցուցիչը 34-ն է: Այսօր այս տվյալները հրապարակեց «Թրանսփարենսի ինթերնեշնլ» միջազգային հակակոռուպցիոն կազմակերպությունը:

Կազմակերպության գործադիր տնօրեն Վարուժան Հոկտանյանը տեղեկացրեց, որ Վրաստանն այս ցուցակում զբաղեցնում է 51-րդ տեղը, Ադրբեջանը` 139-րդ տեղում:

Վ. Հոկտանյանը համաթիվը չհամեմատեց նախորդ տարիների ցուցանիշների հետ` նշելով, որ հաշվարկման մեթոդաբանությունը փոխվել է:

«Մեր հրապարակած ցուցանիշների վրա կարող են ազդել նաև տվյալ երկրի ներքաղաքական իրադարձությունները»,- ասաց Վ. Հոկտանյանը, կոնկրետ չնշելով կոռուպցիայի առաջացման պատճառները:

Կոռումպացված ոլորտներից բանախոսն առանձնացրեց կրթությունը, ոստիկանությունն ու դատարանները:
 

Հրապարակվել է Հայաստանում կոռուպցիայի ընկալման ցուցիչը