.jpg)
05/12/2012 19:24
Երևանում հասարակական տրանսպորտի ուղեվարձը չի թանկանա
Ի պատասխան մայրաքաղաքում հասարակական տրանսպորտի ուղեվարձի իբր հավանական թանկացման մասին որոշ լրատվամիջոցներով տարածված անհիմն տեղեկատվության՝ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչությունը տեղեկացնում է, որ քաղաքապետարանում հասարակական տրանսպորտի ուղեվարձի թանկացման հարց չի քննարկվել և չի քննարկվում: Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը: