.jpg)
Արսեն Վենգերը կարծում է, որ անգլիական ֆուտբոլը հետընթաց է ապրում
Լոնդոնյան «Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը նշել է, որ անգլիական ֆուտբոլի զարգացման գործում բացասական միտումներ կան: Նման կարծիքի հիմքը անգլիական ակումբների ելույթներն են եվրագավաթների խաղարկություններում:
Վենգերն ուշադրություն է դարձրել այն փաստին, որ Գերմանիան մայրցամաքային մակարդակով դեռ ոչ մի ներկայացուցչի չի կորցրել, Իսպանիան զրկվել է մեկ թիմից, բայց իսպանական բոլոր ակումբները Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի ուղեգիր են նվաճել:
«Հնարավոր է` դա այն բանի հետևանք է, որ անգլիական Պրեմիեր լիգայում յուրաքանչյուր հանդիպում անցնում է ծանր պայքարում: Անհրաժեշտ է վերլուծել այս իրավիճակը»,- Վենգերի խոսքերը մեջբերել է «Արսենալի» պաշտոնական կայքը: