.jpg)
ՕԵԿ փոխնախագահ. Ծառուկյանը կառաջադրվի
ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի բրյուսելյան այցից կարելի է եզրակացնել, որ առաջիկա նախագահական ընտրություններում նա կառաջադրի իր թեկնածությունը: Իր կարծիքը լրագրողների հետ հանդիպմանը ներկայացրեց «Օրինաց երկիր» կուսակցության փոխնախագահ, ԱԺ ՕԵ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը:
Շարունակելով խոսքը` նա նշեց, որ այդ այցից կարելի է եզրակացնել նաև, որ ԲՀԿ-ն ընդդիմադիր քաղաքական ուժ է:
«Բրյուսելյան այցից այդ եզրակացությունները կարելի է անել, մնացածը կգան իրենք և պարզաբանումներ կտրվեն»,- ամփոփեց խոսքը Հ. Բիշարյանը: