.jpg)
07/12/2012 16:54
Կհրապարակվեն անբարեխիղճ երշիկ արտադրողների անունները
Երկուշաբթի օրը՝ դեկտենբերի 10-ին, Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովում տեղի կունենա նիստ, որի ընթացքում կհրապարակվեն երշիկեղենի շուկայում կատարված ուսումնասիրության արդյունքները: Այս մասին տեղեկացնում են ՏՄՊՊՀ լրատվական ծառայությունից:
Հանձնաժողովը կհրապարակի ինչպես օրինախախտ արտադրողների անվանումները, այնպես էլ նրանց հանդեպ կիրառվող պատասխանատվության միջոցի մասին որոշումը: