«Արաբական գարնան սիրիական աշունը»` 23:30-ին, Արմենիա TV-ի եթերում
07/12/2012 14:05

«Արաբական գարնան սիրիական աշունը»` 23:30-ին, Արմենիա TV-ի եթերում

«Արաբական գարնան սիրիական աշունը» ֆիլմի հերոսները հավատում են իրենց ապագային` միավորվելով ու կազմակերպելով համայնքի կյանքը, լծվելով ցանկացած օգտակար աշխատանքի, ապավինելով հավաքական ուժի հաղթանակին:

Սիրիական իրադարձությունների իրական պատկերը հանրությանը ներկայացնելու նպատակով Հալեպ այցելած ՊանԱրմենիան Մեդիա Գրուպի փոխնախագահ Արման Սաղաթելյանի հեղինակած ֆիլմը Արմենիա TV-ի եթերում, դեկտեմբերի 7-ին, 23:30-ին ներկայացվելու է լայն հանրությանը:

Այն զերծ է որևէ մեկնաբանություններից, տիրող իրավիճակը` դրա դժվարություններով և հուսադրող կողմերով, ներկայացնում են հենց իրենք` սիրիահայերը:

«Այո', Հայաստանը մեր պատմական հայրենիքն է, բայց չէ՞ որ, Սիրիայում ենք մենք ծնվել, մեծացել, վայելել այս երկրի բոլոր բարիքները: Ինչպե՞ս կարող ենք թողնել այս ամենը»,- պատմում է ֆիլմի հերոսուհիներից մեկը:
 

«Արաբական գարնան սիրիական աշունը»` 23:30-ին, Արմենիա TV-ի եթերում