.jpg)
Գ. Թարգամաձեն սպառնացել է «զավթել իշխանությունը»
Սկանդալային վրացի պատգամավոր Գեորգի (Գիվի) Թարգամաձեն, որին կասկածում էին ռուսաստանյան ընդդիմության հետ համագործակցության մեջ, այսօր «Վրացական երազանքի» կառավարությանը սպառնացել է «զավթել իշխանությունը», եթե երկրի պետականությանը վտանգ սպառնա: Այս մասին է հաղորդում «Վզգլյադ» պարբերականը:
«Ես առաջին անգամը չէ, որ ընդդիմություն եմ, և անհարմարություն այդ պատճառով չեմ զգում: Կա սահման, և եթե մենք համարենք, որ երկիրը կործանվում է, կհիշենք մեր երիտասարդությունը: Եթե բանը դրան հասնի, ժողովուրդն ինքը իրադրությունը կվերցնի իր ձեռքը, և մենք կօգնենք նրանց»,- նշել է Թարգամաձեն:
«Այս երկիրն ավելի շատ մերն է, քան Իվանիշվիլիինը, որն արնոտ փողեր է կուտակել Ռուսաստանում, իսկ հիմա նստել է իր գյուղում: Բիձինան այնպիսի տեմպերով է հետ գնում, որ մենք պետք է շատ զգայուն լինենք, ինչպես ռադարները, ու հենց որ երկրի ինքնիշխանությունը սպառնալիքի տակ հայտնվի, անմիջապես կփոխվի մեր օրակարգը: Թույլ չենք տա ռուսամետ ուժերի ռևանշ, թույլ չենք տա, որ Ռուսաստանի դրոշը հայտնվի Ռուսթավելի պողոտայում»,- հավելել է վերջինս: