ՀԱՄԱՍ-ի առաջնորդը 45 տարվա ընթացքում առաջին անգամ Գազա է ժամանել
07/12/2012 18:42

ՀԱՄԱՍ-ի առաջնորդը 45 տարվա ընթացքում առաջին անգամ Գազա է ժամանել

ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Խալեդ Մաշաալը, ով պաղեստինյան տարածքը լքել էր 1967 թ. արաբա-իսրայելական պատերազմից հետո վերադարձել է Գազա՝ շարժման 25-ամյա տարելիցը տոնելու: Այս մասին տեղեկացնում է BBC-ին:

ՀԱՄԱՍ-ի վերահսկողության տակ գտնվող Գազայի հատվածը դեռևս մեկուսացած է արտաքին աշխարհից՝ Իսրայելի ծովային և ցամաքային շրջափակման պատճառով:

Վերջին ամիսների ընթացքում պաղեստինյան տարածք են այցելել պատվիրակություններ Թուրքիայից, Եգիպտոսից, Կատարից, նաև՝ ԱՊԼ ներկայացուցիչներ:

Հիշեցնենք, որ 1967 թ. վեցօրյա պատերազմից հետո Մաշաալը բնակություն էր հաստատել Սիրիայում, իսկ այս տարի հունվարին տեղափոխվել էր Կատար:

ՀԱՄԱՍ-ի առաջնորդը 45 տարվա ընթացքում առաջին անգամ Գազա է ժամանել