Նիդեռլանդները Թուրքիային կտրամադրեն 2 «Patriot» համալիրներ
07/12/2012 20:49

Նիդեռլանդները Թուրքիային կտրամադրեն 2 «Patriot» համալիրներ

Նիդեռլանդները Թուրքիային կտրամադրի 2 «Patriot» զենիթա-հրթիռային համալիրներ: Այս մասին հայտարարել է Նիդեռլանդների ԱԳ նախարար Ֆրանս Տիմմերմանսը: 

«Իտառ-Տասսի» փոխանցմամբ՝ Նիդեռլանդները Թուրքիա կգործուղեն նաև 360 ռազմական փորձագետների` համալիրների սպասարկման համար:

Համալիրների տեղակայման վայրը դեռևս հայտնի չէ:

Մինչ այդ, Գերմանիայի կառավարությունը նույնպես հավանության էր արժանացրել Թուրքիային «Patriot» համալիրներին տրամադրման մասին որոշումը:
 

Նիդեռլանդները Թուրքիային կտրամադրեն 2 «Patriot» համալիրներ