.jpg)
HSBC բանկը 1.5 մլրդ դոլարից ավելի տուգանք է վճարելու ԱՄՆ-ին
HSBC բանկը 1.5 մլրդ դոլարից ավելի տուգանք է վճարելու ԱՄՆ իշխանություններին՝ փողերի լվացման գործի հետաքննության շրջանակներում: Այս մասին հաղորդում է «The Telegraph» լրատվական գործակալությունը:
Աղբյուրի փոխանցմամբ՝ նշված գումարի վճարումը իրականացվելու է գալիք շաբաթ։ Հետաքննության պարզել է, որ բանկի միջոցով գումարային կասկածելի փոխանցումներ են իրականացրել ահաբեկիչները, ինչպես նաև՝ նարկոկարտելների պարագլուխները։
Աղբյուրի փոխանցմամբ` սկանդալի պատճառով HSBC-ի գործադիր տնօրեն Ստյուարտ Գուլիվերը հրպարակայնորեն ներողություն է խնդրել կատարված «անցյալի սխալների համար», իսկ բանկի համաշխարհային վերահսկման բաժնի ղեկավար Դևիդ Բրեդլին հրաժարական է տվել: