Տեղի կունենա մարդկանց թրաֆիկինգի դեմ պայքարի կոնֆերանս
07/12/2012 15:40

Տեղի կունենա մարդկանց թրաֆիկինգի դեմ պայքարի կոնֆերանս

ՀՀ արտաքին գործերի նախարարությունը Միգրացիայի միջազգային կազմակերպության Հայաստանի գրասենյակի օժանդակությամբ ս.թ. դեկտեմբերի 11-ին կազմակերպում է «Մարդկանց շահագործման թրաֆիքինգի դեմ պայքարը Հայաստանի Հանրապետությունում և միջազգային համագործակցությունը» խորագրով համաժողով` Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված դեսպանաթյունների հյուպատոսների և հյուպատոսական ծառայողների համար: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը:

Համաժողովը տեղի կունենա Կոնգրես հյուրանոցի Պիկասո դահլիճում ժամը 14:00-ից մինչև 18:00:

Համաժողովի նպատակն է օտարերկրյա հյուպատոսություններին ներկայացնել ՀՀ իրավապահ մարմինների կողմից թրաֆիքինգի դեմ պայքարի կազմակերպմամը, միջազգային համագործակցությանը և առկա օրենսդրական դաշտին վերաբերող տեղեկատվություն:


 

Տեղի կունենա մարդկանց թրաֆիկինգի դեմ պայքարի կոնֆերանս