ՀՀ զինված ուժերի 33 սպաներ ստացան նոր բնակարաններ
07/12/2012 18:00

ՀՀ զինված ուժերի 33 սպաներ ստացան նոր բնակարաններ

Աշխատանքային այցով Շիրակի մարզում գտվող ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը Գյումրիում ծաղկեպսակ է դրել 1988թ. ավերիչ երկրաշարժի զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանին: Այս մասին հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:

Սեյրան Օհանյանը Գյումրիում ներկա է եղել նաև ՀՀ զինված ուժերի 33 սպաների և նրանց ընտանիքների համար նախատեսված նորակառույց շենքի հանդիսավոր բացման արարողությանը, նորամուտ տոնող սպաներին է հանձնել Ժամանակակից կենցաղային և կոմունալ հարմարություններով բնակարանների բանալիները:

Իր շնորհավորական խոսքում ՀՀ պաշտպանության նախարարն ընդգծել է, որ զինծառայողների սոցիալ-կենցաղային պայմանների բարելավման խնդիրը մշտապես Հայաստանի Հանրապետության ղեկավարության, ՀՀ զինված ուժերի ղեկավար կազմի ուշադրության կետրոնում է, և հաջորդ տարիներին ևս պաշտպանության նախարարությունը շարունակելու է զինված ուժերի սպաներին բնակարաններով ապահովելու ծրագիրը:

Հանդիսավոր բացման արարողության ավարտին Սեյրան Օհանյանը շրջել է նորակառույց շենքում, անձամբ ծանոթացել է բնակարանային պայմաններին և կատարված աշխատանքներին:

 

ՀՀ զինված ուժերի 33 սպաներ ստացան նոր բնակարաններ