Արման Մուրադյան. «Ես ավելին էի ակնկալում»
07/12/2012 14:23

Արման Մուրադյան. «Ես ավելին էի ակնկալում»

Այսօր կայաած մամուլի ասուլիսում Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Արման Մուրադյանը շնորհակալություն հայտնեց ԱԻԲԱ-ի նախագահ Չինգ Կոու Վուին` Երևան ժամանելու և աշխարհի առաջնության եզրափակիչ մենամարտերին ներկա գտնվելու ցանկության համար: Նա նաև շնորհակալություն հայտնեց բոլոր լրագրողներին, ովքեր լուսաբանել են այս առաջնությունը:

«Մենք արդեն աշխարհի 2 առաջնություն ենք անցկացրել. 2009 թ.-ին կազմակերպեցինք պատանեկան մրցաշարը, իսկ այս անգամ երիտասարդական առաջնությունը: 2009 թ. առաջնությունը ԱԻԲԱ-ի կողմից գնահատվեց լավագույնը` կազմակերպչական մակարդակով: Այդ հանգամանքը, անշուշտ, նպաստեց, որպեսզի միջազգային ֆեդերացիան մեզ վստահի աշխարհի երիտասարդների առաջնության կազմակերպումը: Այլ կերպ ասած` Հայաստանն այսօր ունի հեղինակություն և շարունակելու է իրականացնել միջազգային խոշոր մրցաշարարի կազմակերպման քաղաքականությունը»,- նշեց Արման Մուրադյանը:

Անդրադառնալով հայ բռնցքամարտիկների ելույթներին, նախագահը շեշտեց, որ բավարարված չէ Հայաստանի հավաքականի մրցելույթներից: «Անկեղծ ասած` ես ավելին էի ակնկալում»,- ասաց նա: 

Արման Մուրադյան. «Ես ավելին էի ակնկալում»