Չեն խորհրդակցել Ծառուկյանի հետ, չեն մասնակցել ճեպազրույցին
07/12/2012 17:33

Չեն խորհրդակցել Ծառուկյանի հետ, չեն մասնակցել ճեպազրույցին

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորների պատվիրակությունն այսօր առավոտյան լուսաբացին է ժամանել Հայաստան, և տեխնիկապես հնարավոր չէր հասցնել մասնակցել խորհրդարանական ճեպազրույցին: Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում, մեկնաբանելով այսօրվա ճեպազրույցին ԲՀԿ խմբակցության պատգամավորների բացակայությունը, ասաց նույն խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

Թե ինչո՞ւ պատվիրակության կազմում չընդգրկված և Հայաստանում գտնվող մյուս պատգամավորները չեն մասնակցել ճեպազրույցին, Ն. Զոհրաբյանը պարզապես չգիտի. «Կարծում եմ, որ պատգամավորների չմասնակցելը զուտ տեխնիկական է և որևէ միտում պետք չէ տեսնել»:

Միևնույն ժամանակ` ԱԺ պատգամավորը նշեց, որ սովորաբար իրենց խմակցության պատգամավորները կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հետ խորհրդակցում են ճեպազրույցների գնալուց առաջ, «և երևի թե հնարավորություն չի եղել ճշգրտումներ անել նրա հետ, այլապես մեր պատգամավորները, որոնք Հայաստանում էին, կմասնակցեին ԱԺ ճեպազրույցին»:
 

Չեն խորհրդակցել Ծառուկյանի հետ, չեն մասնակցել ճեպազրույցին