.jpg)
Ն. Զոհրաբյան. Բրյուսելի այցը մեծ հաջողություն էր ԲՀԿ-ի համար
«Բրյուսելի այցը հաջողված էր: Նպատակն էր` խորացնել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հարաբերությունները եվրոպական տարբեր կուսակցություններրի հետ»,- Aysor.am-ի հետ զրույցում, ամփոփելով ԲՀԿ պատվիրակության այցը Բրյուսել, ասաց ԲՀ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:
Շարունակելով խոսքը` Ն. Զոհրաբյանն ասաց, որ գործուղման նպատակն էր նաև մտքեր փոխանակել Հայաստանի ներքին և արտաքին խնդիրների շուրջ, մտքեր փոխանակել եպրովական խորհրդարանի գործընկեր-պատգամավորների հետ, ինչպես նաև` այլ եվրոպական կառույցների պաշտոնյաների հետ:
«Արդյունավետ այց էր, մի քանի կուսակցությունների հետ ունենք նաև որոշ ծրագրերի վերաբերյալ պայմանավորվածություններ, ինչը, եվրոպական քաղաքական օրակարգի ամրապնդման առումով, մեծ հաջողություն եմ համարում ԲՀԿ-ի համար»,- ամփոփեց խոսքը Ն. Զոհրաբյանը:
Նախորդող տեղեկատվություն Ամփոփում է Օսկանյանը. Բրյուսելյան այցն անհրաժեշտ այցելություն էր