Նիկոլ Հարությունովը` աշխարհի չեմպիոն
07/12/2012 16:49

Նիկոլ Հարությունովը` աշխարհի չեմպիոն

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում այսօր կայացան բռնցքամարտի աշխարհի երիտասարդական առաջության եզրափակիչ հանդիպումները: Հայաստանի ներկայացուցիչներից միայն 81 կգ քաշային Նիկոլ Հարությունովն էր իրավունք վաստակել` պայքարելու ոսկե մեդալի համար, և նա արդարացրեց սպասելիքները: 

Եզրափակիչ գոտեմարտում Նիկոլի մրցակիցը շոտլանդացի Սքոթ Էնտոնի Ֆորեսթն էր:

Հաղթանակ տոնելով բոլոր 3 ռաունդներում` 2:1, 5:4, 6:4, ընդհանուր` 13:9 հաշվով, Հայաստանի ներկայացուցիչը նվաճեց աշխարհի չեմպիոնի կոչումը:

Հավելենք, որ սա մեր առաջին և միակ ոսկե մեդալն է այս առաջնությունում: Աշխարհի երիտասարդական առաջնության երևանյան մրցաշարում մենք ունեցանք նաև բրոնզե մեդալ, որը վաստակեց +91 կգ քաշային Նարեկ Մելքոնյանը:

Նիկոլ Հարությունովը` աշխարհի չեմպիոն