Բժիշկները կրկնապատկել են Ս. Բոզոյանի  վիրահատության գինը
07/12/2012 13:51

Բժիշկները կրկնապատկել են Ս. Բոզոյանի վիրահատության գինը

Բժիշկները կրկնապատկել են վիրահատության գինը, և օնկոլոգիական հիվանդությամբ տառապող Սերոբ Բոզոյանը  չգիտե` որտեղից ճարել անհրաժեշտ գումարը: «Փաստինֆո»-ի փոխանցմամբ` նման մտահոգություն է հայտնել Սերոբ Բոզոյանի պաշտպան Կարեն Մանուչարյանը:

Հիշեցնենք, որ Ս. Բոզոյանը մեկ տարվա ազատազրկման էր  դատապարտվել սպառողների կյանքի և առողջության անվտանգության պահանջներին չհամապատասխանող գազալցված փուչիկներ թողարկելու ու իրացնելու համար:

«Ստացվում է, որ հիվանդ մարդը մեկ ճանապարհ ունի՝ մահանալ»,-  հավելեց պաշտպանը:

 

Բժիշկները կրկնապատկել են Ս. Բոզոյանի վիրահատության գինը