.jpg)
Այսօր Սնեյդերը կարող է լուծել «Ինտերի» հետ ունեցած խնդիրները
Հոլանդացի կիսապաշտպան Ուեսլի Սնեյդերը, ով ակումբի ղեկավարության հետ պայմանագրի երկարաձգման ֆինանսական հարցում ունեցած տարաձայնությունների պատճառով երկար ժամանակ զրկվել է խաղային պրակտիկայից, այսօր կարող է վերջնականապես լուծել առկա խնդիրները: Ինչպես հաղորդում է «La Gazetta dello Sport»-ը, նա իր գործակալի հետ միասին կհանդիպի «Ինտերի» մարզական տնօրեն Մարկո Բրանկայի հետ:
Հայտնի է, որ հանդիպման ընթացքում քննարկվելու են ոչ թե ֆուտբոլիստի հեռացման, այլ նոր պայմանագրի մասին հարցերը: Բայց եթե փոխզիջում չստացվի, «Ինտերը» կդադարեցնի նրա հետ որևէ փաստաթուղթ ստորագրելու բոլոր փորձերը և պատրաստ կլինի հոլանդացուն վաճառել ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում: