Սիրիացի ապստամբները կգրոհեն Դամասկոսի օդանավակայանը
07/12/2012 19:49

Սիրիացի ապստամբները կգրոհեն Դամասկոսի օդանավակայանը

Սիրիայում ապստամբները Դամասկոսի միջազգային օդանավակայանի տարածքը հայտարարել են մարտական գործողությունների գոտի:

«Ռոսբալտ.ռուի» փոխանցմամբ՝ ապստամբները կոչ են արել ավիաընկերություններին և խաղաղ սիրիացիներին զերծ մնալ օդանավակայանի օգտագործումից:

Ապստամբական ռազմական խորհրդի ներկայացուցիչ Նաբիլ ալ-Ամիրը հայտարարել է, որ ապստամբական ջոկատները Դամասկոսի օդանավակայանը հայտարարել են իրենց թիրախը:

 

Սիրիացի ապստամբները կգրոհեն Դամասկոսի օդանավակայանը